հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաշինյանը մինչեւ 2021-ը չի մնա իշխանության. Բագրատյան

Փաշինյանը մինչեւ 2021-ը չի մնա իշխանության. Բագրատյան

Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2021 թվականը չի մնա իշխանության, այսօր նա ձերբակալել է Գորիսի քաղաքապետին, դուք տեսնում եք ժողովուրդը նրան չթողեց Կապան եւ Գորիս մտնի, ժողովուրդը հետո չի թողնելու, որ նա տուն մտնի, նա մնալու է անտուն: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այո, Նիկոլ Փաշինյանը փորձում է մնալ, գուցե ընդդիմությունը, նաեւ մենք ինչ-որ մի բան սխալ արեցինք: Ես կարծում եմ, եթե հրաժարական տա, բարձրանալու է իր կենդանի մնալու գինը: Ե՛վ Նիկոլ Փաշինյանին, եւ՛ Արմեն Սարգսյանին, որ առնչություն ունեն դավաճանության հետ, ինքս կգնամ կպաշտպանեմ, որ լինի կարգին դատ ու դատաստան»,- հայտարարեց Բագրատյանը:

Նա նշեց, որ մենք պետք է կարողանանք մեզ դրսեւորել որպես քաղաքակիրթ երկիր, բայց նա վախենում է կենդանի չմնալ: «Ես, անպայման, կպաշտպանեմ նրան կրծքով, որ նա դատարանում դատվի, այդ դատը պետք է տեւի տարիներ, հայ ժողովուրդը պետք է տեսնի սա, սա պետք է դաս լինի: Հիմա սա դաս չի կարող լինել, որովհետեւ ընկալվում է որպես մի անհաջող գործողություն, կոմպլեքս են ստեղծում հայ ժողովրդի մոտ, որ մենք, մեր զինվորն ավելի թույլ էինք, դրա համար պարտվեցինք, իսկ դա այդպես չէ»,-ընդգծեց Բագրատյանը:

  • Կիսվել: