ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: 

Նա խոսել է այն մասին, որ արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիային ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը:

Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանակլան կողմի գործողությունները նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: ՛՛Շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները` վիրավորվել՛՛,-հավելել է վարչապետը:

Նա ասել է, որ  Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները, և ՀՀ-ն ու Արցախը էքսզիստենցիալ վտանգի առջև են կանգնած:

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն:

Նա կրկնել է, որ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև կա. ՛՛Ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որ նման բան է ասել՛՛:

Փաշինյանը միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը:

  • Կիսվել: