ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: 

Նիկոլ Փաշինյանի հետ նախարարներից Փարիզ են մեկնել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Փարիզ է գնացել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Վարչապետը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել։

«Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ»,- ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: