շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Փաշինյանը՝ ՄԱԿ-ում իր ելույթի մասին

Փաշինյանը՝ ՄԱԿ-ում իր ելույթի մասին

ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակում բոլոր իմ ունեցած երկկողմ հանդիպումները համարում եմ դրական, բայց կարևոր է արձանագրել, որ հիմա մենք գործում ենք փոփոխվող աշխարհում, և շատ կարևոր է, որ ՀՀ-ն կարողանա արտաքին միջավայրում ձևավորել ընկալում և բովանդակություն, որը համապատասխանում է փոփոխվող աշխարհում բավարար չափով մրցունակ լինելու համար անհրաժեշտ չափանիշներին: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ներկայացնելով ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակում գրանցված արդունքները:

Նա նշեց, որ հենց դրանք են եղել հանդիպումների նպատակը, և այդ օրակարգով ենք շարժվել և ուղերձներ փոխանակել:

«Գլխավոր ասամբլեային զուգահեռ տեղի ունեցող քննարկումներում կարևորվեցին և ընդգծվեցին Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները: Ես շատ կարևոր եմ համարում, որ ի հեճուկս բոլոր բարդությունների և դժվարությունների՝ ՀՀ-ն շարունակում է միջազգային հանրության շրջանում պահպանել և ամրապնդել ժողովրդավար և ժողովրդավարական բարեփոխումները հետևողականորեն շարունակող երկրի համարումը, և սա շատ կարևոր ձեռքբերում է, որ մենք հետագայում պետք է զարգացնենք, պետք է շարունակենք այդ տրամաբանությամբ առաջ գնալ»,- ասաց նա:

  • Կիսվել: