հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը կոչ է անում Արցախ մեկնել բացառիկ անհրաժեշտության դեպքում

Փաշինյանը կոչ է անում Արցախ մեկնել բացառիկ անհրաժեշտության դեպքում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, այդ մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

«Արցախի հանրապետությունում մինչ այս պահը, փառք Աստծո, կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել: Արձանագրել ենք, որ պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Պայմանավորվենք, որ անցագային կետերում ջերմաչափում կիրականացվի և ջերմություն ունենալու պարագայում խնդրենք քաղաքացիներին վերադառնալ իրենց բնակավայրերը», -նիստում հայտարարեց վարչապետը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը հայտարարվում է արտակարգ դրություն:

  • Կիսվել: