երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը՝ Կիրաց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի ու անկլավների խնդրի մասին

Փաշինյանը՝ Կիրաց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի ու անկլավների խնդրի մասին

Կա 1975-ի քարտեզ, 1969-ի քարտեզ, 1929-ի քարտեզ... Այս մասին այսօր, խոսելով սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, առցանց ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք հիմա դրանք մանրամասն ուսումնասիրում ենք եւ տեսնում ենք, որ տարբեր քարտեզներով մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից: Եվ մենք հիմա քննարկում ենք սցենարներ. Եթե այսպես ընթանան պրոցեսները, մենք ի՞նչ խնդիր կունենանք, կունենանք, թե չենք ունենա: Եթե հանկարծ ունենաք, ինչպես պետք է հաղթահարենք դրանք:

1975-ի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է: Վազաշենի հողատարածքների մի շատ մեծի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 1990-ականներից: Պառավաքար գյուղի վարելահողերի մի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ մեծ, բայց որոշակի էական կտոր իրենց վերահսկողության տակ է: Այսինքն մենք նայում ենք տարբեր սցենարներ, որ եթե դեմ արկացիան այսպես լինի, ինչ խնդիր կունենանք, եթե մյուս սցենարով լինի ինչ խնդիր կունենանք: Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք:

Ես իհարկե, կարող եմ էկրանների առաջ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ եւ այլն, բայց ես չեմ ուզում մենք ականջներս, աչքերներս փակենք, ու ասենք՝ ոչինչ չենք նկատում: Մենք ինչքան իրավական հիմք գոյություն ունի պատմության ընթացքում, ամբողջը դուրս ենք բերում: Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք՛՛:

Փաշինյանն անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, որ Կիրաց-Ոսկեպար սարերով ձգվող այլընտրանքային ճանապարհ են ցանկանում կառուցել: Այս առնչությամբ նա աասաց, որ դա սարերով ձգվող ճանապարհ չէ: ՛՛Եթե այնտեղ խնդիրը ծագում է, ծագում է մի քանի կմ-ի մասին, երբեմն նույնիսկ 300-500 մետրի մասին՛՛,-նշեց նա:

Վարչապետը խոսեց նաեւ անկլավների խնդրի մասին: ՛՛Շատ է խոսվում անկլավների մասին: Մենք ինչքան նայել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Մեզ թվում է, որ այս մեկ տարում բոլոր հնարավոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք: Այս պահի դրությամբ նման հիմք չենք գտնում՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: