երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, կհանդիպի Պուտինի և Ալիևի հետ. Սիմոնյան

Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, կհանդիպի Պուտինի և Ալիևի հետ. Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
Հարցին, թե Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա՞ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Սիմոնյանը պատասխանեց.
 
«Ենթադրում եմ, որ հանդիպումը կկայանա»։

Պատասխանելով հարցին, թե առարկայական արդյունքներ ակնկալու՞մ է Ալիև-Փաշինյան հանդիպումից՝ Սիմոնյանն ասաց.

«Ակնկալում եմ, որ բոլոր մեր այն գործընկերները, որոնք կան ՀԱՊԿ-ում, և մեր հիմնկան դաշնակիցն արդեն գիտակցում են, որ հայկական շահի գիծը կանգնել է, Հայաստանն այլևս հետքայլ անելու որևիցե հնարավորություն չունի»։

  • Կիսվել: