երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը հայտարարել է ՀՀ-ի պատրաստակամության մասին՝ դիտարկելու Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ–ին

Փաշինյանը հայտարարել է ՀՀ-ի պատրաստակամության մասին՝ դիտարկելու Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ–ին

Հայաստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ–ին, եթե նման պաշտոնական գործընթաց լինի։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասացՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այսինքն` եթե նման պաշտոնական գործընթաց լինի և Ադրբեջանը այդպիսի ցանկություն հայտնի, մենք բոլոր դեպքերում կդիտարկենք։ Բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այդ խոսակցության վեկտորից, ընթացքից, ուղղությունից։ Այսինքն` ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել։ Եթե մենք տեսնենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելուն, Արցախի հարցի կարգավորման հեռանկարի, կոմպրոմիսների հնարավորության, դա ընդհանուր համատեքստում պետք է լինի»։

Փաշինյանի խոսքով՝ եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ  կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք:

 

  • Կիսվել: