չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Փաշինյանը Հայաստանը վերածել է Ադրբեջանի. Միքայել Մինասյան

Փաշինյանը Հայաստանը վերածել է Ադրբեջանի. Միքայել Մինասյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն»։

Մինասյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը նմանվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող և լաչառ շան, որն անընդմեջ հաչում է և կծում է բոլոր նրանց, որոնցից վախենում է։ Իսկ նա վախենում է բոլորից։ Այդ մարդկանց քանակն օրեցօր շատանում է և իր կատաղի հաչոցը օրեցօր շատանում է։ Ամենամեծ բանը, որից վախում է Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվությունն է և ապագան» ։

Նախկին դեսպանի խոսքով՝ Փաշինյանը վախենում է  ապագայից, որովհետև հասկացել է, որ հայ ժողովուրդն իրեն չի ներելու։

Մինասյանը նշել է. «Չի ներելու այս վիճակը, անընդմեջ սուտը, անթաքույց թալանը և չի ներելու մահերը։ Մահերը, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով կան»,-ասել է նա

Նրա կարծիքով՝ Փաշինյանը Հայաստանը վերածել է Ադրբեջանի։ «Հայաստանը երբեք չի եղել արևելյան սուլթանատ՝ մեր բոլոր խնդիրներով։ Մենք միշտ եղել ենք եվրոպական քաղաքակրթության կոդ կրող ժողովուրդ և երկիր։ Նիկոլ Փաշինյանը շատ արագ վերցրեց ֆորմուլան, որով ղեկավարում է Իլխամ Ալիև Ադրբեջանը և կիրառեց դա Հայաստանում»,-ասել է Մինասյանը:

Նախկին դեսպանը կարծում է, որ պատմությունը ցույց է տվել է, որ բռնապետեր դառնում են ի սկզբանե լեգիտիմ համարվող իշխանությունները: Նա ասել է. ՛՛Իշխող ընտանիքը անընդմեջ փորձում է վախեցնել, որ մենք լեգիտիմ ենք, մենք չենք կարող լինել բռնապետ։ Աշխարհի պատմության մեջ չկան ընտրությունով եկած բռնապետեր, որոնք սկզբում չեն եղել լեգիտիմ։ Այո՛, բոլորին բերել է ժողովուրդը չսիրո հիման վրա և բոլորին վռնդել է ատելությամբ։ Եվ Հայաստանի այսօրվա իշխանությունները դրան շատ մոտ են՛՛։

Մինասյանի խոսքով՝ վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններ, որոնք փաստում են, որ Հայաստանում հեռացել է ժողովրդավարական արժեքներից։ ՛՛Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ Հայաստանը իր համար վաղուց ժողովրդավարական պետություն չէ։ Երբ Նիկոլ Փաշինյանի վաղեմի շատ մոտ ընկեր Սարհատ Պետրոսյանը, ով իր նշանակած Կադաստրի կոմիտեի ղեկավարն էր, դուրս է գալիս աշխատանքից և իրեն իրավունք է վերապահում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հասցեին թթու խոսք ասել, մյուս օրը 6-րդ վարչությունը գնում է իր տուն խուզարկության։ Երբ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանը գրում է ինչ-որ ստատուս և իրեն կանչում են ԱԱԾ, ժամերով պահում են, դա անթաքույց սուլթանի գործելաոճ է՛՛,-նշել է նախկին դեսպանը։

Ըստ նրա՝  Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ տեղի ունեցող գործողությունները քաղաքական հետապնդում են և դա հասկանում են ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ միջազգային հանրությունը։

Մինասյանը նաև հավելել է. ՛՛ՀՀ-ն քաղաքական հետապնդումներով դարձել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի երազած երկիրը, որը երբեք չի եղել։ Մենք բոլորս՝ հայ ժողովուրդը հպատակ է այդ ընտանիքի և մենք պարտավոր ենք երկրպագել այդ զույգին, եթե մենք ուզում ենք ապրել սուլթանատում։ 

Եթե հայ ժողովուրդը չի ուզում ապրել սուլթանատում, մենք պարտավոր ենք իրականության համար կռիվ տալ և հասկանալ, որ ՀՀ-ն չպետք է լինի մեկ ընտանիքի սեփականություն։ Իշխանության առաջին օրվանից այդ զույգը ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների։ Ով չէր ընդունում իրենց կրոնը, սև էր։

Այդ սև մարդիկ հիմա մեծամասնություն են, այո, ավելի քան 90 տոկոս։ Եվ այդ սև մարդիկ համախմբվում են, այդ սև մարդիկ պարտավոր են թողնել բոլոր անհամաձայնությունները, որոնք ունեցել են, դառնան մեկ բռունցք և կռվեն հանուն իրենց ժողովրդի և ապագայի։ Հայաստանը պարտավոր է ունենալ լավ ապագա՛՛:

  • Կիսվել: