երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փաշինյանը հաճախ գիտակցել է, որ իր արածը շահավետ չէ հայ ժողովրդի համար, իմացել է՝ ինչ պիտի աներ, բայց չի արել. Զուրաբյան

Փաշինյանը հաճախ գիտակցել է, որ իր արածը շահավետ չէ հայ ժողովրդի համար, իմացել է՝ ինչ պիտի աներ, բայց չի արել. Զուրաբյան

Վերջին երկու ամիսներին մենք բազմիցս նախազգուշացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի սխալները բերելու են աղետալի հետեւանքների: Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ամենաողբերգալի արդյունքն այն է, որ Արցախի թեկուզ դե ֆակտո անկախ պետականությանը վերջ է տրվել Ադրբեջանի բանակի հարվածների, ռուսական խաղաղապահների անգործության ներքո, շրջափակման, Հայաստանի կողմից լքված լինելու պայմաններում:

Նրա խոսքով, տեղի է ունենում մեծագույն ողբերգություն՝ ցեղասպանության տարրերով: Միակ բանը, որ հայտնի չէ, աղետի ծավալներն են: Մորթվում է արցախյան պետականությունը:

«Ադրբեջանական բանակը գործողության անցավ, երբ հրապարակվեցին Երևանի ավագանու ընտրության արդյունքները: Սա զուգադիպությո՞ւն է… Չեմ կարծում»,-ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է Նիկոլ Փաշինյանին դիտարկել՝ որպես Աստծո կամ Ալլահի մեծագույն նվեր:

«Էս տարածաշրջանում բոլորը՝ Իրան, Պուտին, Էրդողան, Ալիև, բոլորը ստրատեգ են, հաշվարկում են իրենց քայլերը: Իր քայլերի հետևանքները չի հաշվարկում միայն Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հաճախ գիտակցել է, որ իր արածը շահավետ չէ հայ ժողովրդի համար, իմացել է՝ ինչ պիտի աներ, բայց չի արել, որ քֆուրի տակ չընկնի: Իմ խորին համոզմամբ՝ սա դավաճանություն է»,-ասել է ՀԱԿ փոխնախագահը:

  • Կիսվել: