կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետի հետ․ կարևորվել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով

Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետի հետ․ կարևորվել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ:

Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:

Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: