հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում․ Հարավային Օսիայի նախագահ

Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում․ Հարավային Օսիայի նախագահ

Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը: Այս մասին ասել է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը՝  մեկնաբանելով նախօրեին ուղիղ եթերում Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

Գագլոևն ընդգծել է, որ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։ Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, և Հարավային Օսիայի ժողովրդին նրա կարծիքը չի հետաքրքրում։

«Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»,- Sputnik Հարավային Օսիայի փոխանցմամբ, ասել է Գագլոևը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: