երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Փաշինյանը և Էստոնիայի ԱԳ նախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Փաշինյանը և Էստոնիայի ԱԳ նախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից:

  • Կիսվել: