հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակիցներին կոչ է անում ինքնամեկուսանալ

Փաշինյանը Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակիցներին կոչ է անում ինքնամեկուսանալ

Մեր օպերատիվ ամենամեծ խնդիրն այն է, որ հայտնաբերենք Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության մասնակիցներին, որպեսզի ամբողջությամբ պարզենք այդ մարդկանց քարտեզը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են այդ միջոցառմանը կամ շփում են ունեցել այդ միջոցառմանը մասնակցած ու ախտանշան ունեցողների հետ, կոչ եմ անում ինքնամեկուսացվել ու նաև դրա մասին տեղեկացնել պետական մարմիններին: Դա կարելի է անել ոստիկանության, շտապօգնության միջոցով»:

Փաշինյանը նաև հայտնեց, որ Էջմածնի բնակիչը, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս, թաքցրել է ջերմություն ունենալը պետությունից։

Նա կաթիլային ընդունելուց հետո վճռական որոշում է կայացնում նշանդրեքին մասնակցել, միջոցառումը չհետաձգել։ Նա այս ընթացքում շփվել է վարսավիրի, ոսկերիչի, խնջույքի մասնակիցների հետ, ինչի հետևանքով, ստեղծվել է ճգնաժամային այս իրավիճակը, երբ հիվանդացել են նրա ամուսինը, մորաքրոջ որդին։

  • Կիսվել: