չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանը դիմում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին հետեւող հայրենակիցներին

Փաշինյանը դիմում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին հետեւող հայրենակիցներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարտահրավեր է նետել աշխարհահռչակ երեք հայերի:

Նշենք, որ այսօր վարչապետն ուղիղ եթերում մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին, որի ժամանակ ասաց.

«Ես նախքան այստեղ գալն ուսումնասիրել եմ հիմնադրամի կայքը, հիմնադրամի կայքում կա օնլայն նվիրատվությունների բաժին, և ես այնպես եմ արել կարգավորումները, որ ամեն ամիս իմ հաշվեհամարից ընդամենը 10 հազար դրամ անցնի հիմնադրամի հաշվեհամարին: Եթե աշխարհի 5 մլն հայ անի նույն գործողությունը, մենք տարեկան կունենք ոչ թե 13 միլիոն դրամ՝ միջինում, այլ 1 մլրդ դրամից ավելի գումար:

Challenge անենք առաջինը Սերժ Թանկյանին: Սերժ, ես մարտահրավեր եմ նետում քեզ, որ մտնես Himnadram.org կայք, ես համոզված եմ, որ դու քարտ ունես բանկային և անես այնպես, որ ամեն ամիս, մինչև քարտիդ գործողության ավարտը, 10 հազար դրամին մոտ՝ մոտ 21 դոլար, փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին, երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, 22 դոլար ամեն ամիս, և երրորդ մարդը՝ Ալեքսիս Օհանյանին, չգիտեմ         հիմա հետևում եք, թե չէ, եղբայր, ես Challenge եմ անում Ձեզ, որ նույն կայքով անեք այնպես, որ Ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին»:

Վարչապետը նաև նշեց, որ ամենակարևորն է, որ նրանք բոլորը մարտահրավեր նետեն ևս 3 հայի, և դա անեն հրապարակային, և այդպես մարտահրավերն ընդունող յուրաքանչյուր մարդ նույնը փոխանցի ևս 3 հոգու:

Ըստ Փաշինյանի՝ այդպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամն ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո:

  • Կիսվել: