երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը չի հայտարարել, թե կհանձնի Դիզափայտի բարձունքը, Խծաբերդը, Հին թաղերը. Մարուքյանը հերքում է

Փաշինյանը չի հայտարարել, թե կհանձնի Դիզափայտի բարձունքը, Խծաբերդը, Հին թաղերը. Մարուքյանը հերքում է

«Լուսավոր Հայաստան» ուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան ֆեյսբուքյան էջում արձագանքել ա նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարություններին, թե իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև Խծաբերդն ու Հին թաղերը։ Հերքելով Հովսեփյանի պնդումները՝ Մարուքյանը գրել է․

«Սոֆիա Հովսեփյանը 5-րդ ալիքի եթերում հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի՝ 2020 թ. դեկտեմբերին տեղի ունեցած նիստում, որին ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը (խոսքը, իհարկե, իմ մասին է, ընդ որում՝ նույն նիստերին ներկա է գտնվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը), իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև Խծաբերդն ու Հին թաղերը։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման քննարկում մեր մասնակցությամբ որևէ հանդիպման կամ նիստի ժամանակ տեղի չի ունեցել, այսինքն` հայտարարությունը բնականաբար սուտ է, և ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է Սոֆիա Հովսեփյանը տարածում նման սուտ տեղեկություն, և ինչ օրակարգ են սպասարկում այս սուտը ակտիվորեն տարածող տելեգրամյան ալիքներն ու կայքերը։

Զարմանալի է հետպատերազմյան շրջանում Սոֆիա Հովսեփյանի մեղադրանքները լսելը, քանի որ տիկին Հովսեփյանը լքել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միայն 2021 թ. հունվարի 09-ին, ինչը նշանակում է, որ նա «Իմ քայլ»-ի յուրաքանչյուր պատգամավորի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում թե՛ մինչպատերազմյան շրջանի, թե՛ պատերազմի ընթացքի, թե՛ հետպատերազմյան շրջանի համար։

Վստահ ենք նաև, որ եթե պատերազմը չպարտվեինք, տիկին Հովսեփյանն այսօր էլ կլիներ իշխող ուժի անդամ և կվայելեր իշխանության բարիքները»։

  • Կիսվել: