երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փաշինյանը ցանկանում է ներքին և արտաքին քաղաքականության մեջ իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Փաշինյանը ցանկանում է ներքին և արտաքին քաղաքականության մեջ իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը պարունակում է «անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, բացի մերժումից»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի վերջին սենտենցիաները (բարոյախրատական ասույթներ-խմբ) հաստատում են մեր ավելի վաղ եզրակացությունները, որ Արևմուտքից ներշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված գործընթացները, մեր իսկ երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային են։

Կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստվում էր Ռուսաստանից շրջվելու։ Նրանց քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ մոռացվում է, որ մեր պետությունները մեծ մասամբ ունեն նման շահեր անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածքը:

Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։ Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վ.Վ.Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե ​​Ն.Վ.Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ:

Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, որոնց մասին Փաշինյանը նախընտրեց լռել:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: