ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը ցանկանում է Հայաստանից հեռացնել իր յուրայիններին. Զոհրաբյանը՝ Մակունցի մասին

Փաշինյանը ցանկանում է Հայաստանից հեռացնել իր յուրայիններին. Զոհրաբյանը՝ Մակունցի մասին

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանից հեռացնել իր յուրայիններին, որոնք կարող են ենթարկվել իրավական եւ քաղաքական պատասխանատվության։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 «Իմ տպավորությամբ Լիլիթ Մակունցը բավական հանդարտ, անգլերեն իմացող կին է։ Ես դա դնում եմ մի կողմ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր բազմաթիվ անգամներ ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում, դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով եւ վարչապետ դառնալուց հետո էլ ասում էր, որ դեսպաններ պետք է դառնան պրոֆեսիոնալ դիվանագետները, իսկ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկում, աշխարհի գերտերություններից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որն ուղղակի լավ գիտի անգլերեն։ Սա աղետ է։

Եթե իշխանափոխություն լինի մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ այդ կադրերը հետ են կանչվելու, բայց այդ կադրերը կարող են մնալ այդ երկրում, չվերադառնալ Հայաստան, դա ներկայացնել որպես քաղաքական խնդիր եւ խուսափել քաղաքական եւ իրավական պատասխանատվությունից»,-ասաց Զոհրաբյանը:

 

  • Կիսվել: