երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը բողոքում է, որ դաշնակիցներն իրեն միայնակ են թողել այն դեպքում, երբ ինքը Արցախին միայնակ թողեց․ Շարմազանով

Փաշինյանը բողոքում է, որ դաշնակիցներն իրեն միայնակ են թողել այն դեպքում, երբ ինքը Արցախին միայնակ թողեց․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը բողոքում է, որ դաշնակիցներն իրեն միայնակ են թողել այն դեպքում, երբ ինքը Արցախին միայնակ թողեց։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ Փաշինյանն իրավունք չունի մեղադրելու դաշնակից երկրներին։

«Փաշինյանը սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում ադրբեջանցիները կատորում էին արցախցիներին, ասաց, որ ինքը ոչ մի բանի չի խառնվելու։ Հետո էլ ասեց, թե Արցախի բնակիչների կյանքին ուղիղ վտանգ չի սպառնում։ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում առանց Ալիևի դարձյալ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»,- նկատեց քաղաքական գործիչը։

«Ցավում եմ, որ մարդ, որը ժամանակին եղել է «կամանդյուշին»՝ Սամվել Բաբայանը, որն նաև ասոցացվել է 90-ականների հաղթանակի հետ դարձել է նավն առաջինը լքողը։ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը,  Լևոն Մնացականյանը արժանապատիվ նավապետի նման խորտակվող նավը չլքեցին։ Մնացին իրենց տեղը»,- նշեց նա։

 

  • Կիսվել: