Փաշինյանը «ԱՅՈ»-ի քարոզչության շրջանակներում 2 օր կլինի Սյունիքում
Մարտի 10-11-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ԱՅՈ»-ի քարոզչության շրջանակներում հանդիպումներ կունենա Սյունիքի մարզային բնակչության հետ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ նշելով.
«Ավելի ստույգ ինֆորմացիա կարող եք գտնել ներքևում:
10.03.2020
10:30-11:30 Ագարակ բնակավայր,
11:40-12:20 Մեղրի համայնք (համայնքապետարանի հարակից
այգի),
13:20-14:00 Քաջարան համայնք,
16:00-16:30 Կապան համայնք (մարզպետարանի հարակից հրապարակ),
18:00-18:30 Տեղ համայնք,
11.03.2020
11:00-11:30 Գորիս համայնք (համայնքապետարանի դիմացի հրապարակ),
12:00-12:30 Տաթև համայնք՝ Շինուհայր բնակավայր,
13:10-13:40 Սիսիան համայնք (կենտրոնական հրապարակ),
15:10-15:40 Գորայք համայնք»,- նշել է նա:



