երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին որպես «քաղաքական սակարկման գործոն» օգտագործելու մասին

Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին որպես «քաղաքական սակարկման գործոն» օգտագործելու մասին

Ադրբեջանը հայկական կողմին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերում: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստին ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե հայկական կողմը չի փոխանցել ականապատված տարածքների ամբողջական քարտեզները:

«Նախ՝ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները: Եվ հետո՝ հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզներ, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ:

Իսկ Ադրբեջանը, սրան ի պատասխան, ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»,- ասաց նա:

  • Կիսվել: