ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահին

Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի բակում:
 
Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ։ Երեկոյան նա այցելել է Կապույթ մզկիթ և նամազ արել։
 
Իրանական պատվիրակության հանդիպումների օրակարգում երկկողմ հարաբերությունների քննարկումն է, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
 
Այցի շրջանակում Երևանում այսօր հայ-իրանական գործարար համաժողով է անցկացվելու։
Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։

  • Կիսվել: