կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են ղազախստանյան իրադրության զարգացումը

Փաշինյանն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են ղազախստանյան իրադրության զարգացումը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու ՀՀ վարչապետ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ղազախստանյան իրադրության զարգացումը և իրավակարգի պահպանման համար խաղաղապահ ուժերի տեղափոխման վերաբերյալ ՀԱՊԿ որոշման իրականացումը: Այս մասին տեղեկացնում են Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Բանակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի զարգացման վերաբերյալ և ընդգծել բարեկամ երկրի ղեկավարության աջակցությունը խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ»:

Նշվում է նաև, որ Ռահմոնն ու Փաշինյանը քննարկել են Ղազախստանում համատեղ խաղաղապահ առաքելության մասին ՀԱՊԿ որոշման իրագործումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետն այսօր առանձին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ նաև Հայաստանից։

  • Կիսվել: