չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երկու օրվա մեջ կայացել է Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցը. կիզակետում ԼՂ-ում ստեղծված իրավիճակն է եղել

Երկու օրվա մեջ կայացել է Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցը. կիզակետում ԼՂ-ում ստեղծված իրավիճակն է եղել

Այսօր երկու օրվա մեջ կայացել է Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազրույցը: Կիզակետում դարձյալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակն է եղել:

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ կարծիքների փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ նույնպես կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում ՀՀ վարչապետը շեշտել է ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակի անթույլատրելիությունը, նշել, որ ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում պետք է հետաքննության ենթարկվի, քանզի նրանց աչքի առաջ թշնամին ներւոժել է Արցախի գյուղերից մեկը:

Երեկ Պուտինը զրուցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ InfoPort.am-ի հավաստի աղբյուրների՝ այդ զրույցի ընթացքում պետք է վճռվեր այն հարցը, թե արդյոք ադրբեջանական ԶՈւ-ն հե՞տ է քաշվելու Քարագլուխ բարձունքից, թե՞ ոչ:

 

  • Կիսվել: