հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը, հաղորդում է Կրեմլը:

Կրեմլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Շարունակվել է կարծիքների փոխանակումը 2020թ.նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11 - ին եւ նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտների վերաբերյալ, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը՛՛:

Նշվում է նաև, որ Փաշինյանն ու Պուտինն անդրադարձել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: