չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Փաշինյանն ու Գախարիան հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Գախարիան հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ, հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։

Ինչպես հաղորդվում է՝ ՛՛կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, կարևորել հրադադարի լիարժեք համաձայնագրի ձեռքբերումը և հույս հայտնել, որ դրա իրականացման գործընթացում կպահպանվի դրական դինամիկա՛՛:

Հաղորդագրության մեջ նաև ասված է. ՛՛Վարչապետները կարևորել են Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ տարածաշրջանի երկրների կայունության և զարգացման համար՛՛:

  • Կիսվել: