ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

  • Կիսվել: