հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանն իրավունք ունի ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատել որպես ֆիասկո. Պեսկով

Փաշինյանն իրավունք ունի ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատել որպես ֆիասկո. Պեսկով

Փաշինյանն իրավունք ունի ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատել որպես ֆիասկո։ Այս մասին այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում, մեկնաբանելով ՀՀ վարչապետի ելույթը, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այսպես դիտարկել իրավիճակը, բայց մյուս կողմից ՀԱՊԿ-ի պահանջարկն այս իրավիճակում ակնհայտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար՛՛:

Պեսկովի խոսքով՝ ՀԱՊԿ–ը պետք է որոշի հետագա անելիքները` իրավիճակի կարգավորմանն աջակցելու, լարվածությունը նվազեցնելու, խաղաղարար դերակատարում ունենալու համար թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, և որպեսզի հայկական կողմի բոլոր կասկածները փարատվեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում մեկնաբանել որպես ֆիասկո։ Նա հավելել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը չխոչընդոտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու Հայաստանի դեմ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: