հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաշինյանն աշխատում է սովորական ռեժիմով՝ չնայած բողոքի ակցիաներին․ Ria.ru

Փաշինյանն աշխատում է սովորական ռեժիմով՝ չնայած բողոքի ակցիաներին․ Ria.ru

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատում է սովորական ռեժիմով՝ չնայած իր հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին: Այս մասին "ՌԻԱ Նովոստի" -ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:

"Կառավարության ղեկավարն իրականացնում է իր սովորական աշխատանքը, որը սահմանված է օրակարգով", - ասել է գործակալության զրուցակիցը:
 

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետության տարածքում մեկնարկել են զանգվածային անհնազանդության ակցիաներ, գործադուլներ, դասադուլներ:

Ավելի վաղ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելայնը հայտարարել էր, որ մինչև ժամը 18։00-ն ժամանակ են տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով ներկայանալ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: