երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների աշխատասենյակում իր լուսանկարը կախելու հարցին

Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների աշխատասենյակում իր լուսանկարը կախելու հարցին

Պետական ատրիբուտներին պետք է պատշաճ վերաբերվենք։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են պաշտոնյաներն ու պատգամավորներն իրենց աշխատասենյակներում իր լուսանկարը կախել, եթե ընդդիմադիր եղած ժամանակ ինքն անձամբ քննադատել է նախորդ իշխանությանը Սերժ Սարգսյանի լուսանկարը պատից կախելու համար։

Այս առնչությամբ Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Ես ժամանակին ասել եմ, որ Սերժ Սարգսյանի նկարը ՀՔԾ քննիչի աշխատասենյակում է կախված եղել։ Ես երբեք չեմ ասել, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում երկրի ղեկավարի նկարը չի կարող կախված լինել։ Հեղափոխության սկզբնական շրջանում, այո, չի եղել, բայց հետագայում հասկացել ենք, որ պետական ատրիբուտների հարցում երկչոտ չպետք է լինենք. եթե պատասխանատվություն ենք ստանձնել, ուրեմն, արարողակարգերին էլ պետք է ուշադիր լինենք»:

 

  • Կիսվել: