շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փաշինյանն անդրադարձել է նախագահի հետ նախօրեին ունեցած հանդիպմանը

Փաշինյանն անդրադարձել է նախագահի հետ նախօրեին ունեցած հանդիպմանը

Դեռ ժամանակ կա, մինչև քաղաքական ուժերը վերջնական որոշում կայացնեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով նախագահի հետ նախօրեին ունեցած հանդիպմանը՝ վարչապետը նշեց, որ այդպիսի հանդիպումներն ու քննարկումները կրել են և կրում են պարբերական բնույթ, և դրանք պետք է շարունակվեն:

«Ասել եմ նաև, որ իրավիճակի վերլուծության և հայտնի հանգամանքների բերումով՝ մեր օրակարգում եղել է և շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը: Այլ բան, որ պետք է դրա կոնկրետ պարամետրերը և բովանդակությունը քննարկել և գալ կոնկրետ համաձայնությունների»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: