շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Փաշինյանն անդրադարձել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական համագործակցությանը

Փաշինյանն անդրադարձել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական համագործակցությանը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում ունեցասծ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական համագործակցությանը։

«Տեղեկացնեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի գործող շինարարական համաձայնագրի բոլոր տեխնիկական հավելվածների մշակմանն ու ստորագրմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսում նոր ցանցերի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի շինարարական աշխատանքների մեկնարկին։

Մեր երկրները մեծ ներուժ ունեն ընդլայնելու համագործակցությունը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, փոստային ծառայությունների և ստարտափերի ոլորտներում: Մենք մեր վրաց գործընկերներին առաջարկում ենք ուսումնասիրել Վրաստանում «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունը»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։

  • Կիսվել: