շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանն ամենաշահագրգռվածն է գերիների վերադարաձի հարցում. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Փաշինյանն ամենաշահագրգռվածն է գերիների վերադարաձի հարցում. Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Ազատությունը» հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։

Հարցին, թե արդյոք արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում վարչապետի հետ եկե՞լ է համաձայնության, և մասնավորապես՝ ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ այն Ինքն էլ է անհրաժեշտության մասին խոսել, վարչապետն էլ կարծես էլ չի առարկում՝ Սարգսյանը պատասխանել է. ՛՛Էսօրվա իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը ամեն աստծու օր տուժում է։

Ես գտնում եմ, որ էս իրավիճակում երկու լուծում կա։ մի լուծումը․ վարչապետը հայտարարում է, որ ոչ մի արտահերթ էլ չի լինելու, ընտրությունները լինելու են հերթական, ու ինքը պաշտոնավարելու է մինչև հերթականի ժամկետը։ Բայց ինքը պիտի նայի՝ քաղաքական առումով ինքը ունի՞ էդ հնարավորությունը, ունի՞ հանրության մոտ էդ վստահությունը, կարո՞ղ է էդ իրավիճակով ու էդ պայմաններով երկիրը պահել։ Եթե տեսնում է, որ չունի, ապա օր առաջ, ժամ առաջ պիտի գնա արտահերթ ընտրությունների։ Այլ տարբերակ գոյություն չունի, մնացած տարբերակները անհնարին են։

Տեսեք, 17-ի ծրագիրն ինչում է․ 17-ն ասում է՝ մենք պարտադրում ենք վարչապետին հրաժարական, հետո գալիս ենք Ազգային ժողով, «Իմ քայլը» խմբակցությանը, «Լուսավոր Հայաստանին» պարտադրում ենք, որ Վազգեն Մանուկյանին ընտրեն․․․ Անհավատալի, ընդհանրապես անհնարին ծրագիր է։ Էսօր իրենք էդ հանդիպումները որ անում են, ի՞նչ հույսով են անում։ Իրենց չե՞ն տեսնում, որ դա անհնարին է։

Այսինքն՝ չկա էն կրիտիկական զանգվածը, որ փողոց էր դուրս գալու ու պարտադրելու էր, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց։ Չկա էն հանրային զանգվածը, որը գալու ա Ազգային ժողովի բակ․․․ Էն նույնը, ինչը կրկնեց Նիկոլ Փաշինյանը, իրենց մոտ չի կրկնվելու։

Նախ, իրավիճակներն են ուրիշ, էն ժամանակվա իշխանությունը ոչ լեգիտիմ էր, հանրությունը հոգնել էր այդ իշխանությունից, պատերազմ չէր եղել, խնդիրն այլ հարթության մեջ էր։ Հիմա բացարձակ ուրիշ է։ Էն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Մասիվից իջնում էր քայլերթով քաղաքի կենտրոն, քաղաքի հինգ-վեց ուղղություններից նույնչափ քայլերթով թիմեր էին գալիս միանում։ Հիմի նույնիսկ քայլողների հետ մարդ չկա, իրենք էդ տեսնում են։

Այսինքն՝ էդ պարտադրանքի մեխանիզմը գոյություն չունի։ Մյուս տարբերակը Ազգային ժողովում հրաժարականի մեթոդով։ Ազգային ժողովում գործող քաղաքական ուժերի խնդիրն է, որոնք պիտի գնան արտահերթի, հասկանան «օր առաջ»-ի առումով։ Ուզում եմ հասկանալ խորհրդարանական քաղաքական ուժերի ու կուսակցությունների մոտեցումները՛՛։

՛՛Ազատության՛՛ դիտարկմանը, թե Փաշինյանի օրոք չենք ուզում արտահերթ ընտրություններ․ նա հակված է կեղծել դրանք՝ Սարգսյանը նշել է. ՛՛Դա ասում է նաև 17-ը։ Ես, օրինակ, չեմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը հակված է կեղծելու։ Նիկոլ Փաշինյանը մի ընտրություն արել է առանց կեղծիքների։ Ավելին, ես 17-ում եղած ուժերի մեջ, նաև նույն Վազգեն Մանուկյանը 2008 թվի ընտրությունները համարել է շատ օրինական, այսինքն՝ իր համար էդ օրինական է եղել, իմ համար օրինական չի։

Հանրության մեծ մասի համար օրինական չէր, դրա համար 18 թվին հեղափոխություն էղավ ու ժողովուրդը փողոցում խրախճանքի մեջ էր։ Հետևաբար էնտեղի էղած քաղաքական ուժերի վերաբերմունքը նախկինում եղած ընտրություններին, կոալիցիա կազմելուն և այլն, հուշում են, որ էնտեղ ուղղակի օրինական ընտրությունների հետ խնդիր ունեն։

Մյուս տարբերակը արտահերթ ընտրությունների դա է, որ Էդմոն Մարուքյանը, իմ ընկեր Էդմոն Մարուքյանը, որի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, ասում է, որ կգաք Ազգային ժողով, ես իմ թեկնածությունը կառաջադրեմ։ Որպես իսկապես դասական քաղաքական գործիչ, Էդմոն Մարուքյանը իր կուսակցության շահը և անձի քաղաքական դիրքը շատ ճիշտ է պահում։ Բայց պետության շահերից ելնելով, Էդմոն Մարուքյան ջան, Գագիկ Ծառուկյան ջան, Նիկոլ Փաշինյան ջան, եթե դուք էդ երեքով, որ էս ժողովրդի ամենամեծ ու ամենաշատ քվեն եք ստացել, չեք կարողանում իրար մեջ լեզու գտնել, դուք Ալիևի հետ ո՞նց եք լեզու գտնելու, ո՞նց եք դուռ շրխկացնելու, ո՞նց եք Ղարաբաղի հարց բարձրացնելու․․․

Դուք պետության շահից ելնելով, որ օր առաջ պետք է, բերեք էդ խնդիրը լուծեք, գնանք արտահերթ ընտրությունների, թող քվեն տան Գագիկ Ծառուկյանին, գնամ խելոք ծառայեմ, ինչ կարողանում եմ ան խնդիրը, որ ասում են՝ կ, ինչ ձեռքիցս գալիս է, օգնեմ, Էդմոն Մարուքյանին, Նիկոլ Փաշինյանին, չորրորդ մի մարդու․․․ Բայց էս վիճակը այլևս շարունակել պետք չի, հերիք է ձեր կուսակցությունների մասին մտածեք՛՛։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: