կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Երեւանի հաջորդ ավագանին կազմված լինի գործող և նախկին ՔՊ-ականներից ու նախկիններից. Նորիկյան

Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Երեւանի հաջորդ ավագանին կազմված լինի գործող և նախկին ՔՊ-ականներից ու նախկիններից. Նորիկյան

Մեզ հաջողվել է առավելագույնս օգտագործել մեր համեստ հնարավորությունները եւ տեղ հասցնել մեր պատկերացումները, գաղափարները, ծրագրերն ու ընկալումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մամուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Մեկնարկել է «Արդար Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:

«Երեւանցիների մոտ համատարած անտարբերություն, հուսահալքություն, հիասթափություն կա ապագայի նկատմամբ, անորոշություն, զայրույթ: Հիասթափությունը պայմանավորված է նրանով, որ  մարդիկ նշում են՝ մի անգամ էլ; վստահեցինք, ի՞նչ արդյունք եղավ: Մենք ունենք մտավախություն, որ նվազ մասնակցություն կլինի ընտրություններին: Ես հորդորում եմ՝ անտարբեր չմնալ մեր երկրի ճակատագրի հանդեպ: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց եւ անում է, որ Երեւանի հաջորդ ավագանին կազմված լինի գործող ՔՊ-ականներից, նախկին ՔՊ-ականներից եւ նախկին իշխանություններից: Վերջին տարում գործող իշխանությունն ամեն ինչ արեց առկա քաղաքական դաշտը որեւէ ձեւով չփոխելու, քաղաքական ներկապնակը  սեւ-սպիտակ, ներկա-նախկին  ձեւով պահպանելու համար»,-ասաց Նորիկյանը:

Նա ընդգծեց, որ ձայն տալ ՔՊ-ին կամ Հայկ Մարությանին, նշանակում է հավանություն տալ 2018-ին ընտրված ավագանուն. «: Ձայն տալ գործող իշխանության հետ ասոցացված կամ որեւէթ այլ սեգմենտի, նշանակում է մեր հասարակությանը պատանդ պահել ՔՊ-ի եւ նախկին իշխանությունների միջեւ ընթացող գզվռտոցին»:

  • Կիսվել: