շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի նշանակման մասին որոշում կկայացնի մարտի 19-ին

Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի նշանակման մասին որոշում կկայացնի մարտի 19-ին

Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ մտադի՞ր է նա վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրավապահ համակարգում պրոբլեմներ կան։

«Պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա, ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք», - ասաց նա։
 

Վարչապետն ասաց՝ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ աշխտորոշում։

«Մենք, կարծում եմ, ճշգրիտ ախտորոշմանն առնվազն մոտ ենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: