շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանին պետք է «օգնել», որ շտապ հեռանա պաշտոնից․ Սարգսյան

Փաշինյանին պետք է «օգնել», որ շտապ հեռանա պաշտոնից․ Սարգսյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օնլայն ռեժիմով անցկացված վերջին մամուլի ասուլիսից հետո տպավորություն է ստեղծվել, թե նա ամեն կերպ փորձում է հանրությանը հասցնել այն միտքը, որ նրան շտապ հանելու անհրաժեշտություն կա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ընդդիմադրի կարծիքով՝ Փաշինյանին պետք է «օգնել», որ շտապ հեռանա պաշտոնից։

«Լուրջ, տպավորություն է ստեղծվում, որ նա ցանկանում է ասել. «Լավ, էլ ի՞նչ անեմ, որպեսզի դուք ինձ «արժանավայել» հանեք պաշտոնից»։ Էլ ի՞նչ անի, որ մենք վերջապես հասկանանք. մենք պետության ղեկավար չունենք, որը մտահոգ է եւ մշտապես մտածում է երկրի ու ժողովրդի մասին»,- ասաց Սարգսյանը։

Ընդ որում՝ քաղաքական գործիչն այնպիսի տպավորություն ունի, որ հայ ժողովուրդն ընդհանրապես կորցրել է ինքնապահպանման բնազդը։

«Հայերը կորցրել են ինքնապահպանման բնազդը։ Հատկապես նրանք, ովքեր Հայաստանում թուրքամետ քաղաքականություն են վարում։ Ես պարզապես շոկի մեջ եմ։ Հայերն ասես նորից ցանկանում են ստուգել՝ արդյո՞ք թուրքերն իրենց կկոտորեն, թե՞ ոչ։ Հայաստանում ցանկանում են սկսել բանակցություններ Անկարայի հետ նախապայմանների առկայությամբ։ Թուրքիան դրանցից չի հրաժարվել եւ չի հրաժարվելու»,- ընդգծեց Սարգսյանը։

  • Կիսվել: