ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաշինյանի ու Ալիևի միջև կա հստակ պայմանավորվածություն․ պետք է համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատ ձևավորենք․ Սաղաթելյան

Փաշինյանի ու Ալիևի միջև կա հստակ պայմանավորվածություն․ պետք է համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատ ձևավորենք․ Սաղաթելյան

Եթե ստորագրվի այն, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիա։  Այս մասին ՀՅԴ ԳՄ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը նման ողբերգությունից խուսափելու միակ ճանապարհը համարում է համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատի ձևավորումը։

ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ այս պահին պետք է բոլոր քայլերը ձեռնարկել ժողովրդին պայքարի դուրս բերելու համար․ «Մեր գլխավոր խնդիրը հիմա ամեն ինչ անելն է, որ այդ փաստաթուղթը չստորագրվի, դրա համար պետք է կազմակերպենք ժողովրդի ընդվզումը։ Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է ստորագրել այդ փաստաթուղթը և մարսի, ապա իրենք ստորագրելու են»։

Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի միջև կա հստակ պայմանավորվածություն այս տարվա ընթացքում այդ գործընթացը ավարտին հասցնելու վերաբերյալ։

Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում կազմակերպել համաժողովրդական ընդվզումը, Սաղաթելյանը պատասխանեց․ «Ունենք քայլերի ու գործողությունների մեր պատկերացումները, մեր բոլոր գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանակն բոլոր առողջ ուժերի հետ։ Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց ամբողջ ուժերով լծվելու ենք այս գործին»։

 

 

 

 

  • Կիսվել: