շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Փաշինյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակում Պուտինի հետ հանդիպում չի նախատեսվում. Պեսկով

Փաշինյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակում Պուտինի հետ հանդիպում չի նախատեսվում. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում դեկտեմբերի 13-ին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այսօր առանձին հանդիպում նախատեսված չէ, այնտեղ աշխատանքներն ընթանում են համաձայն վարչապետի ծրագրի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։

Հիշեցնենք, որ կառավարությունից հայտնում են՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: