շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություները տրանսֆորմացիայի փուլում են։ 

Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վիճակի մասին։ 

«Իմ կարծիքով՝ մեր և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում, բայց դա չի նշանակում, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն վատ։ Ոչ, ես կարծում եմ, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն լավ, իմ գնահատմամբ՝ շատ ավելի լավ, քան մենք նախկինում ունեցել ենք»,- ասել է վարչապետը։  

 

  • Կիսվել: