կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի են ունենալու միայն սահմանադրական ճանապարհով. Սաղաթելյան

Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի են ունենալու միայն սահմանադրական ճանապարհով. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ 16 ընդդիմադիր կուսակցությունները մինչև վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տվել հեռանալու համար: 

՛՛Արտախորհրդարանական և խորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ են տվել, որպեսզի վերջինս իր քաղաքական թիմի և իր խորհրդատուների հետ քննարկի և հրաժարականի որոշում ընդունի։

Ժամկետը լրանում է երեքշաբթի՝ ժամը 12:00-ն՛՛,-նշել է Սաղաթելյանը:

Նա նաև հավելել է. ՛՛Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով՛՛։

 

  • Կիսվել: