երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի խոսքով՝ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Մամիջանյան

Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի խոսքով՝ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ ՀՀ նախագահներին ուղղված հայտարարությանը:

«Մեկնաբանության համար զանգահարող հարգելի’ լրագրողներ,

Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երեք նախկին նախագահներին․ «Իրանց գործը ինչ ա՞, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ իմ վզին: Դրա համար եմ էդ մարդկանց ասում՝ եկեք գնանք ուղիղ եթերում կանգնենք, խոսենք: Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին,խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ և էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, 3-իդ էլ վերաբերում ա, ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրանք դա, դրա համար էլ չեն գալիս»։

 

  • Կիսվել: