ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանի հայտարարությունները իշխանության ճյուղերի «ներդաշնակեցման» մասին բավական վտանգավոր են․ Գրիգորյան

Փաշինյանի հայտարարությունները իշխանության ճյուղերի «ներդաշնակեցման» մասին բավական վտանգավոր են․ Գրիգորյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները օրենսդիր, գործադիր իշխանության, ինչպես նաեւ նախագահի ինստիտուտի «ներդաշնակեցման» մասին բավական վտանգավոր են։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հունվարի 25-ին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Իշխանությունները, ըստ նրա, ցանկանում են նախագահի պաշտոնում տեսնել իրենց լիովին լոյալ մարդու։ «Նա իրենց համար որեւէ խնդիր ու խոչընդոտ չպետք է ստեղծի»,- պարզաբանեց պատգամավորը։

  • Կիսվել: