շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։

ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես ուզում ենք, որ այդ համագործակցությունը ձևավորվի և ձևակերպվի այնպես, որ լիարժեք, փոխադարձաբար համապատասխանի այն տրամաբանությանը, որը մենք Միացյալ Նահանգների հետ ունենք»,-ասաց վարչապետը։

 

 

  • Կիսվել: