շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փաշինյանի ձեռքը սեղմեցին նրանք, որոնք գոռում էին դավաճան, ազգի թշնամի․ Վահե Հակոբյան

Փաշինյանի ձեռքը սեղմեցին նրանք, որոնք գոռում էին դավաճան, ազգի թշնամի․ Վահե Հակոբյան

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է թիրախում Չարչյանը, ես լինեի, ինչ-որ տեղ կարող էինք հասկանալ, որ իրականում վնաս կտայի համակարգին, բայց Չարչյանը մտավորական է, վաստակաշատ բժիշկ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու են այս քայլին գնում: Այս մասին, այսօր դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշմանը:

«Բայց այնքան էլ անհասկանալի չէ, այսօր պետական ապարատն ուզում է իրականացնել քաղաքական տեռոր, այսինքն մարդկանց աչքը վախացնի, այդ թվում այն համակիրների, որոնք մեզ ձայն են տվել»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են համագործակցության առաջարկ անում, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Դե ինքն իրեն վարչապետ է  նշանակել, ինչ-որ առաջարկ պետք է անի: Տեսաք էլի, ովքեր գնացին ձեռքը սեղմեցին: Այդ թվում այն մարդիկ էին, որ գոռում էին դավաճան, ազգի թշնամի, սա աթոռի պատերազմ էր: Աստված չանի նման առաջարկ ստանանք, նա մեզ համար թշնամի է»:

Նա ընդգծեց, որ եթե կարիքը լինի, Ռոբերտ Քոչարյանը եւս կմիանա ակցիաներին. «Մենք այդպես ենք որոշել, որ դեռեւս իր կարիքը չկա»:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

 

  • Կիսվել: