ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանի զզվելի ելույթից հետո հասկացա, որ դուք իրեն դուր եք գալիս. Իոաննիսյանը՝  «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներին

Փաշինյանի զզվելի ելույթից հետո հասկացա, որ դուք իրեն դուր եք գալիս. Իոաննիսյանը՝ «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներին» վերտառությամբ գրառում է արել, որտեղ, մասնավորապես, գրել է.

«Գիտե՞ք, «Լուսավոր Հայաստանի» հետ ես էլ եմ բազում հարցերում տարակարծիք: Շատ «Իմ Քայլ»-ականներից դաժան եմ քննադատել Էդմոն Մարուքյանի «3-րդ ճանապարհը», քննադատել եմ իրենց մոտեցումը ՍԴ-ն ցրելու հանրաքվեի մասով, հրապարակավ մանրամասն բացատրել եմ, թե ինչու է ամեն ընտանիքին 100 հազար դրամ տալու իրենց գաղափարը վտանգավոր պոպուլիզմ և այլն:

«Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ (բնավ ոչ բոլորդ), մի քիչ աճեք, հասունացեք ու սովորեք հանրությանը ձեր ճշմարտացիությունը ցույց տալ առանց բռունցքների ու վիրավորանքների, այլ նորմալ ու ադեկվատ փաստարկներով... Այդպես ավելի արդյունավետ է:
Քննադատողներին «Քոչարյանա-Սերժական հանցավոր բանդայի սպասավոր» անվանելով (առանց դրա հիմքերը ներկայացնելու) ու հեղափոխության երգը արտասանելով երկա՞ր եք հիմնավորելու ձեր ճշմարտացիությունը:

ԱԺ պատգամավոր եք, փորձեք աշխատեցնել սեփական ուղեղը, մի էքսկլուզիվ բան անել՝ սեփական էջը Նիկոլ Փաշինյանի ու էլի մի քանի հոգու մտքերի արտահայտման հարթակ ծառայեցնելու տեղը... Սովորեք քննադատել ու քննադատության արդյունավետ պատասխանել (գոնե մի երկու գիրք կարդացեք այդ թեմայով):

Հ.Գ. Ճիշտն ասած, առ այսօր ես խղճում էի Նիկոլ Փաշինյանին, որ ձեզանից շատերի հետ մի թիմում է: Բայց իր այսօրվա զզվելի ելույթից հետո հասկացա, որ դուք իրեն դուր եք գալիս»:

  • Կիսվել: