կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում չի նախատեսվում․ Կրեմլ

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում չի նախատեսվում․ Կրեմլ

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպում չի նախատեսվում, թեև Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն բուն գագաթնաժողովին, «Ինտերֆաքս»- ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերջին անգամ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը եռակողմ ձևաչափով հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։

Հիշեցնենք՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: