հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը նախատեսված է Բրյուսելում՝ հուլիսի 15-ին

Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը նախատեսված է Բրյուսելում՝ հուլիսի 15-ին

 Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։  Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և  Ադրբեջանի նախագահի հետ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասաց Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: