կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Պարզվել է, թե ով է այն պաշտոնյան, ում Մակեդոնիայի փոխդեսպանը փորձել է փախցնել Հայաստանից վարձու ինքնաթիռով

Պարզվել է, թե ով է այն պաշտոնյան, ում Մակեդոնիայի փոխդեսպանը փորձել է փախցնել Հայաստանից վարձու ինքնաթիռով

Պարզվել է, թե ով է այն պաշտոնյան, ում Մակեդոնիայի փոխդեսպանը փորձել է փախցնել Հայաստանից վարձու ինքնաթիռով։ 

Ըստ մակեդոնական ԶԼՄ-երի դա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ դեսպան Լևոն Սարգսյանն էր, ու մակեդոնացի դիվանագետը փորձել է փախցնեք Հայաստանից վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով, որպեսզի նա խուսափի արդարադատությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հայաստանի իրավապահ մարմինների տվյալներով 2018-թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին կառավարության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ յուրացնելու մեջ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում 2009-2018 թթ. ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ օտարերկրյա մի քանի քաղաքացիներ են ներգրավվել: Այս դրվագով երկու անձի վերաբերյալ գործը, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի, անջատվել է: Այդ մասով գործն ուղարկվել է դատարան։

Ապօրինի սահմանահատումն իրականացնելու համար որպես մեղադրյալ ներգրավված օտարերկրյա մյուս անձանց, այդ թվում նաև՝ Միլե Միլենկովսկիի մասով նախաքննությունը շարունակվել է, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում:

  • Կիսվել: