Պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանում հաստատված խաղաղ կյանքը. Փաշինյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ «հանդարտվելու» կոչ անելով.
«Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան, 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։
Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,_ գրել է նա



