շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է․ Օհանյան

Պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է․ Օհանյան

Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ, այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ՝ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմ, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում և հիմա առանց որևիցե նորմալ խաղաղության պայմանների Հայաստանի իշխանություններին տանում են խաղաղության դարաշրջանի՝ հարաբերությունների ձևավորման Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այսպիսի բարդ իրավիճակում ենք գտնվում,- ասաց Օհանյանը։
 

Նրա խոսքով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին երեք տարվա անգործությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նա  լիարժեք իր պարտականությունները չի կարողացել կատարել։

«Հայաստանի Հանրապետության նախագահը սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը, և Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ իր պարտականությունները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու առումով, սակայն նա իր պարտականությունները չի կատարել» ,-ասաց Օհանյանը։

  • Կիսվել: